Արմեն Գրիգորյանն ու Էրիկա Օլսոնը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ու Էրիկա Օլսոնը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության հեռանկարները
Արմեն Գրիգորյանն ու Էրիկա Օլսոնը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության հեռանկարները
Զրուցակիցները կարևորել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը:
Գրիգորյանն ու Օլսոնը քննարկել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:
Կարևորել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Նախատեսվում է հանդիպում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։