Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազը հայտնել է, որ նշանակումն ազդակ է` հասկանալու, թե դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից։
«Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումն ազդակ է` հասկանալու, թե դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի»,-ընդգծել է Վարդապետյանը։
Հավելենք, որ Ավագյանը դատախազությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Մասնավորապես, նա եղել է գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ, գլխավորել վերոհիշյալ պաշտոնը, զբաղեցրել գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի պաշտոնը և այլն։
Արդարությունը գործելու է` անկախ անձերից. Վարդապետյանը` Կոպիրկինին