ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան

Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Կքննարկվեն հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։