Ահաբեկիչները երեք անգամ գնդակոծել են Իդլիբի գոտին. 3 վիրավոր կա

Սիրիացի զինյալները պատրաստվում են մեկնել առաջնագիծ. արխիվային լուսանկար
Զինյալները պարբերաբար գնդակոծում են Իդլիբի դեէսկալացիայի գոտին, որը մինչ օրս պաշտոնական Դամասկոսի վերահսկողությունից դուրս է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ահաբեկչական խմբավորումները մեկ օրում երեք անգամ անգամ գնդակոծություն են ենթարկել Իդլիբի դեէսկալացիայի գոտին, երեք զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովին։
«Մեկ օրում Իդլիբի դեէսկալացիայի գոտում արձանագրվել է «Թուրքեստանի իսլամական կուսակցություն»* և «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի երեք գնդակոծություն, այդ թվում` Լաթաքիայի նահանգում՝ մեկ հրետակոծություն, Հալեպի նահանգում՝ մեկ գնդակոծություն, Իդլիբ նահանգում՝ մեկ գնդակոծություն։ Ահաբեկիչների հարձակումների հետևանքով սիրիացի երեք զինծառայող է վիրավորվել», - ասել է Գուրինովը։
Հիշեցնենք, որ Իդլիբի դեէսկալացիայի գոտին գնդակոծվել էր նաև մարտի 29-ին, այն ժամանակ վիրավորվել էր մեկ սիրիացի զինծառայող:
Հիշեցնենք` Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտի է ստեղծվել 2017 թվականի մայիսին Աստանայի բանակցություններում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Դրանցից երեքի տարածքը 2018 թվականին անցել է Դամասկոսի վերահսկողության տակ։ Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում և հարևան Լաթաքիա, Համա և Հալեպ նահանգների տարածքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա էլ ենթակա չէ Սիրիայի կառավարությանը: Ընդ որում` դրա մեծ մասը գրավել են ահաբեկիչները։
ԱԹՍ-ով հարվածներ են հասցրել Սիրիային, զոհեր կան. կադրեր
*Ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: