ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ուղղափառ Սուրբ Զատիկի կապակցությամբ իր ուղերձի ժամանակ կրկին անդրադարձել է ռուս–ուկրաինական հակամարտությանը։
Պոնտիֆիկոսը ռուսներին և ուկրաինացիներին մաղթել է, որ Տերը նրանց օգնի հասնել խաղաղության։
«Թող Տերը նրանց հետ լինի և օգնի նրանց խաղաղություն հաստատել: Եկեք աղոթենք զոհերի համար: Աղոթենք առ Աստված, որպեսզի աշխարհը չզգա մարդու ձեռքով բռնի մահվան սարսափը, այլ զգա կյանքի հրաշքը, որը նա նորոգում է իր շնորհով», - ասել է պոնտիֆիկոսը։
Այսօր՝ ապրիլի 16-ին, ուղղափառ աշխարհը նշում է Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։