Կոչ ենք անում պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ խաղաղ երկխոսության հասնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ ժամանակն է միջազգային հանրությունը սկսի պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսության համար:
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել խաղաղ երկխոսության հասնելու ուղղությամբ», — հայտարարել է Կոլոննան ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ այդ պատասխանատվությունը բոլոր երկրների վրա է։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այժմ Մոսկվայի հետ բանակցությունների համար պայմաններ չկան, իսկ G7-ի երկրները վստահ են, որ անհրաժեշտ է ՌԴ զորքերը դուրս բերել ռազմական հատուկ գործողության գոտուց:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցություններին:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։