ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բժշկական ծառայության մասնագետները ստուգողական ստուգման շրջանակում առաջին նախաբժշկական օգնության և հատուկ բժշկական պատրաստության նորմատիվներ են հանձնել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միավորման հաստիքային և արտահաստիքային բուժակներն ու սանիտարական հրահանգիչները հանձնել են առաջին նախաբժշկական օգնության տրամադրման նորմատիվներ, բարձրլեռնային պայմաններում օգնություն են ցուցաբերել պայմանական հիվանդներին և վիրավոր զինծառայողներին:
Հարավային ռազմական օկրուգի մասնագետները նաև հաստատել են իրենց գիտելիքները բուժման ժամանակակից մեթոդների կիրառման և հատուկ տեխնիկայով լեռնային տեղանքից տուժածների տարհանման վերաբերյալ:
Մասնագիտական պատրաստության ատեստավորմանը ներգրավվել են ավելի քան 100 զինծառայողներ, ինչպես նաև հատուկ տեխնիկա: