Երիտասարդներն իջել են ձորը և չեն կարողացել վերադառնալ. փրկարարներն օգնության են հասել

Գետաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասի ձորը
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել անվտանգ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Գետաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում այսօր երիտասարդներն իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողացել դուրս գալ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 14:25-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին (16 տ.) փրկարարական պարանների օգնությամբ դուրս են բերել անվտանգ տարածք: