Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կունենա 4 տոմսային կրիչ

Երևան եկած նոր «MAN» ավտոբուսները
Նոր ավտոբուսների վարորդները կստանան ավելի բարձր աշխատավարձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանում սկսել են միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, որը նախատեսում է 4 տոմսային կրիչ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, QR կոդ կրիչ` թղթային տարբերակով կամ հավելվածով մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել և վալիդացնել տոմսերը։ Բանկային քարտով, MIFARE բազմակի օգտագործման քարտերով և համապատասխան բջջային հավելվածով։
Նշվում է, որ վարորդներն աշխատելու են օրը մեջ` ստանալով օրական 29.000 դրամ աշխատավարձ։
Փուլ առ փուլ գծեր են մտցվելու նաև 150 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6մ ավտոբուսներ։
Հիշեցնենք` երեկ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը դուրս եկավ ուղեգիծ:
Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր:
14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6 մ ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին՝ Ավանից-էրեբունի: