ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանում` Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում, իրար են բախվել մեքենաներ, որից հետո խմբակային ծեծկռտուք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում, երբ «Mercedes»-ն ու «Mazda»–ն բախվել են իրար, մոտ 20 երիտասարդներ նշված ճանապարհը փակել ու խուլիգանություն են կատարել։
Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Ոստիկանության ժամանումից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսը դիմել են փախուստի, մյուսները բերման են ենթարկվել։
Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանություն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։