Դուբայում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ Է մահացել

Դուբայի հրդեհը
Հրդեհի պատճառը, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնները խախտելն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Դուբայում 5 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 16 մարդ, ևս 9 - ը տուժել են, հայտնում է Khaleej Times թերթը՝ հղում անելով Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է երեկ Ալ Ռաս թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում, որտեղ գտնվում է Դուբայի ամենահին շուկան, այդտեղ են բնակվում շուկայի բազմաթիվ աշխատակիցներ:
«Նախնական քննությամբ պարզվել է, որ հրդեհի պատճառ է հանդիսացել շենքի պահպանության և անվտանգության կանոնները խախտելը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարար ծառայությունը Դուբայի բնակիչներին հիշեցրել է անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին ՝ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: