Բախումներ Սուդանում. զոհերի թիվը հասել է 56-ի

Բախումներ Սուդանում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 17-ին կքննարկի Սուդանում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանը կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, ևս 596 քաղաքացի տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհված և 183 տուժած քաղաքացիների մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 17-ին կքննարկի Սուդանում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը։
Սուդանում ապրիլի 15-ին հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Հատուկջոկատայինները գրոհել են բանակային ջոկատների վրա Խաթտում քաղաքի մի քանի շրջաններում։ Միջադեպը ստիպել է կանոնավոր բանակին պատասխան հարված հասցնել։ Որոշ ժամանակ անց արագ արձագանքման ուժերը վերցրել են Խարթումի և Մերովի օդանավակայանները, օդային երթևեկությունը դադարեցվել է: Առգրավվել են նաև ռուսական արտադրության մի քանի կործանիչներ։