Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդներից մեկը Լիբանանի քաղաքացի է

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել երկու ավտոմեքենա, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարի մասին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր`ժամը 10:28-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1987 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Է. Շ. Ու., ծնված 1982 թ., Լիբանանի քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենաներից։
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Տ.-ին (ծնված 1966 թ․) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և մյուս ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1958 թ․) հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: