Արքայազն Հարրին Չարլզ III-ի հետ խոսել է և որոշել է նրա թագադրմանը մասնակցել. ԶԼՄ

Արքայազն Հարրին. Արխիվային լուսանկար
Պարբերականը նշում է, որ Չարլզ III-ը և արքայազն Հարրին հաշտվելու պատրաստակամություն են հայտնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արքայազն Հարրին սրտանց խոսել է իր հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և համաձայնել է ներկա գտնվել նրա թագադրմանը։ Տեղեկությունը հայտնում է Sun թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին կայցելի իր հոր՝ Չարլզ III-ի թագադրման արարողությանը, սակայն նրա կինը՝ Մեգան Մարքլը, երեխաների հետ կմնա Կալիֆոռնիայում:
Աղբյուրները նշում են, որ երկու կողմից էլ հաշտվելու պատրաստակամություն և ցանկություն կա։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որն ավելի քան 70 տարի կառավարել է երկիրը, մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում, 96 տարեկան հասակում: Արքայազն Չարլզը դարձել է թագավոր՝ վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը՝ Կամիլան, թագուհու կարգավիճակ է ստացել։ Թագավորական զույգի թագադրումը նշանակված է մայիսի 6-ին։