Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի և Բելառուսի 692 ընկերության և ֆիզիկական անձի դեմ

Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են Զելենսկու կայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի 254 ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև 438 ֆիզիկական անձանց դեմ, որոնց թվում հայտնի ռուս մարզիկներ կան:
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են Զելենսկու կայքում։
Ըստ այդ հրամանագրերի՝ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի 87 քաղաքացիների նկատմամբ՝ 50 տարով, ոմանց համար՝ 5 տարով։ Պատժամիջոցներ են սահմանվել ռուս հայտնի մարզիկների, ինչպես նաև Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի դեմ:
Զելենսկու մեկ այլ հրամանագրով 10 տարի ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել 254 կազմակերպությունների և ձեռնարկությունների (որոնք կապված են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության և անվտանգության, համացանցում աշխատանքի ապահովման հետ), ինչպես նաև 351 քաղաքացու դեմ:
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Իրանի և ԱՄԷ-ի 141 իրավաբանական անձանց նկատմամբ
Մարզիկների շրջանում պատժամիջոցների է ենթարկվել օլիմպիական խաղերի գեղասահքի արծաթե մեդալակիր Իլյա Ավերբուխը, ինչպես նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է պատժամիջոցների կիրառման մասին տեղեկացնել Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ պետությունների իրավասու մարմիններին և նրանց առջև բարձրացնել նմանատիպ սահմանափակող միջոցների ներդրման հարցը:
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ