ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերի Արևելյան խմբավորման մամուլի քարտուղար Սերգեյ Չերեվատին հայտարարել է, որ Արտյոմովսկում (ուկրաինական անվանումը` Բախմուտ) վերջին տասը տարվա ընթացքում ամենածանր մարտերն են ընթանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ վաղ է խոսել Արտյոմովսկի ամբողջական շրջափակման մասին. ռուսական ուժերի վերահսկողության տակ է գտնվում քաղաքի ավելի քան 80 տոկոսը: Նույնանուն խմբի մարտիկը պատմել է, որ ուկրաինական բանակը «աքցանով դուրս են հրում» քաղաքից։
«Այսօր հենց քաղաքային կառույցների մոտ ընթանում են աննախադեպ արյունալի մարտեր»,-Չերևատիի խոսքը մեջբերում է «Յունիան» պարբերականը:
Նա նշել է, որ ՌԴ զորքերը շարունակում են ջանքերը կենտրոնացնել Արտյոմովսկի վրա։
Ավելի վաղ խմբի մեկ այլ մարտիկ, որը մասնակցում է քաղաքի գրոհին, պատմել էր, որ Արևմտյան Ուկրաինայից Արտյոմովսկ տեղափոխված սահմանապահները քաղաքում գործում են որպես պատնեշ-ջոկատներ` ուկրաինացի մոբիլիզացվածներին թույլ չտալով նահանջել:
Արտյոմովսկը գտնվում է Գորլովկա խոշոր քաղաքից դեպի հյուսիս։ Այն կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբի մատակարարումների համար։ Քաղաքի համար ավելի քան կես տարի կատաղի մարտեր են ընթանում։