ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 315 մարտիկների և նրանց կողմից կռվող վարձկանների: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօրվա ամփոփագրում։
Գերատեսչությունում նշել են, որ առավել կատաղի մարտերն ընթացել են Արտյոմովսկի շրջանում։ Հարվածներ են հասցվել նաև ուկրաինացի զինվորականների դիրքերին՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կալինովկա, Կրասնոյե և Բոգդանովկա բնակավայրերի մոտ։
Ռուսական զորքերի հարձակումների արդյունքում հակառակորդը զրկվել է նաև «Գրադ» ՀԿՌՀ-ի մարտական մեքենայից, «Մստա-Բ» և Դ-20 հաուբիցներից, ինչպես նաև երեք մեքենայից և երկու մարտական զրահապատ մեքենայից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները տերմիտային արկերի օգնությամբ Դոնեցկի ուղղությամբ խոցել են ուկրաինացի զինվորականների կրակային դիրքը։ Այդ զենքն օգնում է հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժին ինչպես բաց տարածքում, այնպես էլ ապաստարանում տեղակայված լինելու դեպքում։