ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
ՀՀ ներքին գործերի նախարարության wստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգը ստացվել է այսօր ժամը 07:50-ի սահմաններում։
Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: