Մասկին և Թրամփին հրավիրել են Ղրիմ

Հոկտեմբերին Մասկն առաջարկել էր Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է այցելել թերակղզի: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ ենք հրավիրել Իլոն Մասկին, որպեսզի նա ամեն ինչ տեղում տեսնի։ Համոզված եմ, որ եթե Թրամփը ցանկանա գալ մեզ մոտ, մենք նրան կդիմավորենք։ Նա կգա որպես մի մարդ, կմեկնի որպես այլ մարդ։ Եվ շատ հարցեր այլ կերպ կլուծվեն նրա այդպիսի այցից հետո»,-ասել է նա։
2022–ի հոկտեմբերին Մասկն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրն էր առաջարկել։ Մասնավորապես, նա կոչ էր արել Ղրիմը ճանաչել ռուսական տարածք և ՄԱԿ-ի հսկողության ներքո կրկին հանրաքվեներ անցկացնել վերջերս Ռուսաստանին միացած տարածքներում: Գործարարի հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։
Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Իլոն Մասկի հետ. հայտնի են քննարկման թեմաները
Հետագայում Bloomberg-ը գրել էր, որ Մասկի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ խնդիր է դարձել Սպիտակ տան համար։ Գործարարը նաև նախազգուշացրել էր Ուկրաինային, որ Ղրիմը գրավելու փորձերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ։