ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Լեհաստանը Թուրքիայից ստացել է Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հերթական Bayraktar-ը ներառվեց լեհական բանակում։ Քիչ առաջ հաջողությամբ ավարտվեցին ԱԹՍ-ների փորձարկումները, որոնք անցկացվել են Միրոսլավեցի անօդաչու թռչող սարքերի 12-րդ կայանում»,-գրել է Բլաշչակը։
Նա հիշեցրել է, որ վեց մեքենաներից բաղկացած Bayraktar ԱԹՍ-ների առաջին հավաքածուն Լեհաստան է բերվել 2022 թվականի հոկտեմբերին։
Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը համաձայնագիր էր կնքել Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիր գնելու մասին: Դրանք զինված են հակատանկային հրթիռներով։ ԱԹՍ-ների հետ միասին Լեհաստանը գնում է լոգիստիկ և ուսումնական փաթեթները, ինչպես նաև սպասարկման օֆսեթը։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 270 միլիոն դոլար:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 270 միլիոն դոլար:
Bayraktar-ը հարվածային օպերատիվ-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք է` կախովի հրթիռներով: Այն արտադրում է թուրքական մասնավոր «Baykar Makina» ընկերությունը։