ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվեն և կհարցաքննվեն ՀՀ պաշտպանության նախկին Նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 14–ին պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: