Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը, մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան տասը մարզիկներ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց հավաքականում ընդգրկվել են Իզաբելլա Յայլյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը, Էմմա Պողոսյանը (76 կգ), Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):