Զապորոժիեում մի շարք պայթյուններ են գրանցվել

Զապորոժիե
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահը խոստացել է պայթյունների վերաբերյալ մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Անցած գիշեր Զապորոժիեում մի շարք պայթյուններ են որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։
«Զելենսկու ռեժիմի կողմից ժամանակավորապես գրավված մարզկենտրոնում ժամը 01:18-ի սահմաններում մի շարք բարձր պայթյուններ են հնչել», - գրել է Ռոգովը Telegram–յան ալիքում:
Նրա խոսքով՝ պայթյունները լսվել են քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Զավոդսկոյ և Շևչենկովսկի շրջաններում։
«Ավանդույթի համաձայն՝ օդային տագնապ է հայտարարվել պայթյուններից հետո», - ավելացրել է նա՝ խոստանալով մանրամասները հայտնել ավելի ուշ:
Ապրիլի 13-ին Ռոգովը հայտնել էր, որ Մելիտոպոլում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ոչնչացման պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Ուկրաինայի զինված ուժերի հարվածային դրոնն ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ