Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ–ին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնաբերված ադրբեջանցուն տարել են Կապանի ոստիկանական բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այո՛, ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ–ին»,– ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: