ՌԴ-ում Ֆինլանդիայի դեսպանատունը փոշենման զանգվածով նամակի կապակցությամբ դիմել է ԱԳՆ-ին

Նամակները, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության կանոններին համապատասխան, փոխանցվել են Ռուսաստանի պաշտոնական մարմինների ներկայացուցիչներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատունը հաստատել է, որ ապրիլի 13–ին դիվանագիտական առաքելության շենք է բերվել երեք նամակ, որոնցից մեկում փոշենման զանգված է հայտնաբերվել։ Դեսպանատունը միջադեպի կապակցությամբ դիմել է Ռուսաստանի ԱԳՆ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հելսինկիի դիվանագիտական ներկայացուցչությունից։
«Ֆինլանդիայի դեսպանատան անունից հաստատում ենք, որ հինգշաբթի՝ ապրիլի 13-ին, Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպանատուն է առաքվել երեք նամակ, որոնցից առաջինի բացման ժամանակ փոշենման զանգված է հայտնաբերվել»,-ասել են դեսպանատնից:
Նշվում է, որ նամակները, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության կանոններին համապատասխան, փոխանցվել են Ռուսաստանի պաշտոնական մարմինների ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են հարցի հետագա ուսումնասիրությունը:
«Ֆինլանդիայի դեսպանատունը դեպքից անմիջապես հետո դիմել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը»,-ավելացրել են դիվանագիտական ներկայացուցչությունից:
Լավրովը Բլինկենի հետ քննարկել է ամերիկացի լրագրող Գերշկովիչի ձերբակալությունը. ՌԴ ԱԳՆ
Դեսպանությունն ընդգծել է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը նման իրավիճակներում միջոցներ ձեռնարկելու գործող կարգ ունի, իսկ անհրաժեշտության դեպքում ներկայացուցչությունները միշտ պետք է պատրաստ լինեն արդիականացնել իրենց ընթացակարգերը: