Պուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի

Պուշկինի թունել
Վարորդներն այդ հատվածով երթևեկելիս պետք է լինել զգոն, պահպանեն երթևեկության և անվտանգության կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Լոռու մարզում գտնվող Պուշկինի թունելն այսօր ժամանակավորապես կհոսանքազրկվի։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Ժամը 11:00-ից մինչև 17:00–ն Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։

Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։
Հիմնադրամը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Աշտարակի խճուղում մեքենա է պայթել. վարորդին տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն