ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ

Զինծառայող
Նախնական տվյալներով` Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 13-ին։
«Նախնական տվյալներով` իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն»,– ասված է հաղորդագրությունում:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Տեղ գյուղում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա