ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Netflix–ի «Կլեոպատրա թագուհին» վավերագրական ֆիլմը դժգոհություն է առաջացրել Եգիպտոսում այն բանի պատճառով, որ հին եգիպտական թագուհու դերը թխամորթ դերասանուհի է մարմնավորել։ Այս մասին գրում է Dostor պարբերականը։
Այս շաբաթ ամերիկյան սթրիմինգային ծառայությունը հրապարակել էր Queen Cleopatra («Կլեոպատրա թագուհին») վավերագրական պատմական ֆիլմի թրեյլերը։ Պրեմիերան նախատեսված է մայիսի 10-ին։ Կլեոպատրայի դերում նկարահանվել է բրիտանացի դերասանուհի Ադել Ջեյմսը։
Ինչպես նշում է թերթը, սոցցանցի մի շարք օգտատերեր բնութագրել են դերասանուհու ընտրությունը որպես «աֆրիկյան ցենտրալիզմի մասին պնդումների առաջ մղում»։ Եգիպտացի պատմաբան Մուհամմեդ Շաաբանը հայտարարել է թերթին, որ Netflix–ի նկարահանած վավերագրական ֆիլմը խիստ կխեղաթյուրի եգիպտական քաղաքակրթության պատմությունը։
«Այն բանից հետո, երբ թրեյլերը սկսեց թագուհի Կլեոպատրային գովազդել որպես թխամորթ, մեզ պարզ դարձավ, որ մենք վավերագրական ֆիլմի դիտման ժամանակ ականատես կլինենք փաստերի միտումնավոր կեղծման», – ասել է Շաաբանը, ընդգծելով, որ Կլեոպատրան, լինելով մակեդոնական Պտղոմեոսների տոհմից թագուհի, աֆրիկական արմատներ չի ունեցել։
Կլեոպատրա թագուհին սերել է մակեդանական Պտղոմեոսների դինաստիայից։ Նա գահ է բարձրացել 18 տարեկանում։ Պատմության մեջ նրա կերպարը մի շարք լեգենդներով է պատված` կապված բազմաթիվ դրամատիկ սիրավեպերի հետ։ Առկա տեղեկությունների համաձայն` մ.թ.ա. 30 թվականին Կլեոպատրան և նրա սիրելին` հռոմեացի զորահրամանատար Մարկոս Անտոնիսոը ինքնասպան են եղել հռոմեացի Օկտավիանոս կայսեր դեմ Ակցիումի ճակատամարտում պարտություն կրելուց հետո։