ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին

Կարմիր խաչի ավտոմեքենա
Ադրբեջանցիներին տեսակցելու շուրջ երկխոսություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն տեղեկացված է ադրբեջանցիների դեպքի մասին և կապի մեջ է նրանց ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիներին, սակայն այդ հարցի շուրջ երկխոսությունն ընթանում է»,– ասաց նա։
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել է ապրիլին։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: