Հաջորդ տարի ԱՊՀ մարզական մայրաքաղաքը Գյումրին կլինի

2024 թվականին Սամարղանդը կդառնա մշակութային, իսկ Տաշքենդը՝ համագործակցության երիտասարդական մայրաքաղաք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի մասնակիցներն առանց քննարկման ստորագրել են օրակարգի բոլոր 11 փաստաթղթերը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը։
Նիստի ընթացքում կողմերը հավանություն են տվել նաև ԱՊՀ մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտի մի շարք որոշումների:
2023 թվականին ԱՊՀ մարզական մայրաքաղաքը Մինսկն է։ Հաջորդ տարի այդ կարգավիճակը կփոխանցվի հայկական Գյումրի քաղաքին։
ԱՊՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների համար սպարտակիադա կանցկացնեն
2024 թվականին Սամարղանդը կդառնա մշակութային, իսկ Տաշքենդը՝ համագործակցության երիտասարդական մայրաքաղաք։
Նշենք, որ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Սամարղանդում: Հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը:
Անկախ պետությունների համագործակցությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։
ԱՊՀ-ում առանձին մարզաձևերի առաջնություններ կանցկացվեն