Դոլարից հիմա փախուստ է սկսվում. Լավրով

Սերգեյ Լավրով
Բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնում օգտագործելու ազգային արժույթները միջազգային առևտրի համար, որպեսզի կախում չունենան ԱՄՆ–ից եկող սպառնալիքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Փոխադարձ հաշվարկներում հօգուտ ազգային արժույթների դոլարից հրաժարվելու միտումը համաշխարհային առևտրում անդառնալի է։ Այս մասին Սամարղանդում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ միտումն անդառնալի է։ Ամերիկացիներն արդեն լրջորեն կտրել են այն ճյուղը, որի վրա նստած էին, միջազգային ֆինանսներն ու ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը ղեկավարելով` կիրառելով դոլարի գերակա դերը։ Դոլարից հիմա փախուստ է սկսվում, այն դեռ այդքան էլ արագ չէ, բայց հաստատապես կարագանա», – ասել է Լավրովը։
Այդ պատճառով պատժամիջոցների ճանապարհը որևէ տեղ չտանող ճանապարհ է, հավելել է նա։
Նշենք, որ բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնում օգտագործելու ազգային արժույթները միջազգային առևտրի համար, որպեսզի կախում չունենան ԱՄՆ–ից եկող հավանական սպառնալիքներից։
Դոլարի և եվրոյի համար սպառնալիք կհանդիսանա նախևառաջ Չինաստանի հրաժարվելը դրանից, որը, տարբեր գնահատականների համաձայն, աշխարհի եթե ոչ առաջին, ապա երկրորդ տնտեսությունն է։