Չինաստանի պաշտպանության նախարարն ապրիլի 16-19-ը կայցելի Ռուսաստան

Լի Շանֆու
Լի Շանֆուն կբանակցի ռուսական բանակի ղեկավարության հետ, կայցելի ռուսական ռազմաուսումնական հաստատություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՉԺՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը:
«Լի Շանֆուն ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով», - ասել է նա։
Այցի ընթացքում Լի Շանֆուն կբանակցի ռուսական բանակի ղեկավարության հետ, կայցելի ռուսական ռազմաուսումնական հաստատություններ։
Ըստ ԶԼՄ-ների` Պեկինին Սու-35 կործանիչների և Ս-400 համալիրների վաճառքի գործարքի պատասխանատուն հենց Լի Շանֆուն է: