Աշտարակի խճուղում մեքենա է պայթել. վարորդին տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

Այրված ավտոմեքենան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել մոտակա ձորակը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Պռոշյան գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 00:13-ին ահազանգ է ստացել, որ գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, շուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում, «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ա. Ք.` ծնված 1990 թ․) տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է սրահը: Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է