ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում

ԱՊՀ երկրների դրոշները
Համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարները նեղ կազմով քննարկումների ընթացքում պայմանավորվել են նոր հանդիպման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Բիշքեկում հոկտեմբերի 12-ին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Ապրիլի 14-ին Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
«Նեղ ձևաչափով որոշում է կայացվել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացնելու մասին», - ասել է Լեբեդևը ԱԳՆԽ ընդլայնված նիստում։
Այսօրվա նիստի օրակարգում ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտների շուրջ մոտ տասը հարց կա: Նախատեսված է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կարծիքների փոխանակում անցկացնել միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։
Անկախ պետությունների համագործակցությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2023 թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։