ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Բոլոր այն բժիշկները, որոնք անչափահասներին սեռափոխության վիրահատություն են կատարում, պետք է ցմահ ազատազրկվեն։ Իր միկրոբլոգում գրել է «Թվիթերի» սեփականատեր, ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Նա նաև նշել է, որ ծնողները ևս պետք է պատժվեն` իրենց երեխային նման քայլի դրդելու համար։
«Ցանկացած ծնող կամ բժիշկ, որը ստերիլիզացնում է երեխային մինչև չափահաս դառնալը, պետք է ցմահ բանտ գնա», - գրել է Մասկը՝ այդ կերպ մեկնաբանելով Ֆլորիդա նահանգում օրենսդրական վերջին արգելանքը։
Հիշեցնենք` Ֆլորիդայում ավելի վաղ ուժի մեջ է մտել անչափահասների կողմից սեռափոխություն կատարելու արգելքը։ Նահանգի բժշկական խորհուրդը արգելել է սեռական հասունացումն արգելակող դեղամիջոցները, հորմոնալ թերապիան կամ վիրաբուժական միջամտությունները 18 տարեկանից ցածր անձանց մոտ գենդերային դիսֆորիան (մարմնի ամբողջականության ինքնության խանգարում) բուժելու համար: