ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները շարունակում են ստուգել Պենտագոնի գաղտնի նյութերի իսկությունը, որոնք հանրայնացվել էին արտահոսքի արդյունքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք դեռ ստուգում ենք այդ փաստաթղթերի իսկությունը»,-ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։
Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ բաց հասանելիութուն ստացած նյութերի մի մասը «խմբագրման» նշաններ ունեն։
Սոցիալական ցանցում ուկրաինական հակամարտությանը, Չինաստանի ռազմական շինարարությանը, դաշնակիցների հետ ԱՄՆ հարաբերություններին վերաբերող նյութեր տեղադրելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է ամերիկացի զինծառայող Ջեք Թեյշեյրան: