Ադրբեջանի դրոշը վառած Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել

Արամ Նիկոլյանը. Արխիվային լուսանկար
Նախնական տեղեկություններով` ոճաբանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նրա տեղեկացմամբ` Նիկոլյանը ոստիկանության Մալաթիայի բաժնում է։
«Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,– գրել է նա։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։