Որտե՞ղ են հայտնաբերել ադրբեջանցուն. այժմ նա Կապանի ոստիկանական բաժնում է

Ձերբակալված ադրբեջանցին
Հայաստանում հայտնված երկրորդ ադրբեջանցուն հայտնաբերել են այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մապրիլի – Sputnik. Ձերբակալված ադրբեջանցին այժմ Կապանի ոստիկանական բաժնում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Տեղեկություններ կան, որ ադրբեջանցուն հայտնաբերել են Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Քիչ առաջ ՊՆ–ն հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: