«Վեոլիա ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է 37-ամյա աշխատակցի դին

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Դիակի կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Առինջ գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Կոտայքի բաժինը դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել ժամը 14։30-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող` ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։
Սպանություն հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։
Ինքնասպանություն Երևանում․ երիտասարդը մեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա և նետվել