Ռիգայում քննում են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հետ համագործակցած լրագրողների գործը

Ռիգա
Քանի որ Ռիգայի դատարանները ծանրաբեռնված են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լրագրողների դեմ գործերով, իշխանությունները ստիպված են որոշ լսումներ անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռիգայում ընթանում է Sputnik և Baltnews լրատվական գործակալությունների հետ համագործակցած 14 լրագրողների դատավարությունը։ Նրանց մեղադրում են «շահադիտական նպատակներով ԵՄ պատժամիջոցների խախտման մեջ»։
Խոսքը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ ներկայացված անձնական պատժամիջոցների մասին է: Դատախազությունում կարծում են, որ աշխատելով այդ գործակալությունների համար՝ լրագրողները «տնտեսական ռեսուրս են փոխանցել» հոլդինգի գլխավոր տնօրենին։
Ավելի քան 2 ամիս Ռիգայի բանտում. ինչ է հայտնի Մարատ Կասեմի ձերբակալության մասին
Լատվիայում այսօր ընթանում է նաև «ИМХО клуб» բանավիճային ինտերնետ-հարթակի սեփականատեր Յուրի Ալեքսեևի դատավարությունը: Նա իր գործընկերներ Պյոտր Պոդգորոդնիի և Դմիտրի Սուստրետովի հետ մեղադրվում է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Լատվիայի Հանրապետությանը վնաս հասցնելու մեջ»:
Դատն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով. մեղադրյալները գտնվում են Ռիգայում, իսկ դատավորը՝ Վենտսպիլսում: Մարզային դատավորներին ներգրավում են այն պատճառով, որ Ռիգայի բոլոր դատավորները զբաղված են «Տասնչորսի գործով» դատական գործընթացներով, – նշում է Sputnik Բլիժնեե Զարուբեժիեն։ Բանն այն է, որ Լատվիայի դատախազությունը գործը բաժանել է 14 մասի՝ յուրաքանչյուր լրագրողի համար մեկական։
Twitter-ը 3 տարվա արգելափակումից հետո սկսել է որոնման դաշտում ցույց տալ Sputnik–ն ու RT–ն