Քարաթափում Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ճանապարհին. երթևեկությունը միակողմանի փակ է

Փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ քարաթափման մասին ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 15:20-ին։
Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհի հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում:
Ջերմուկ տանող ճանապարհը փակվել է քարաթափման պատճառով
Փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և իրականացրել հերթապահություն՝ մինչև հատուկ տեխնիկայի ժամանումը: