Քաղաքացին ապօրինի գույքի 80 տոկոսի դիմաց պետությանը 50 մլն դրամ է փոխանցել

Գլխավոր դատախության շենքը
Գլխավոր դատախազության և քաղաքացու միջև հաշտության համաձայնություն է կնքվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը. քաղաքացին 50 մլն դրամ է հանձնել է ՀՀ–ին, տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում է կնքվել է հաշտության համաձայնություն: Ըստ դրա՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի շուրջ 80 տոկոսը։
Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունը։
ԲՀԿ–ական նախկին պատգամավորը ապօրինի ծագմամբ գույքի գործով հրավիրվել է դատախազություն