ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումները մշակվում են Պենտագոնի միացյալ հրամանատարության անմիջական մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Կիբեռհարձակումները մշակվում են Պենտագոնի միացյալ հրամանատարության անմիջական մասնակցությամբ՝ համագործակցելով միջազգային (Anonymous, Silence) և ազգային (Ghost Clan – ԱՄՆ, RedHack – Թուրքիա, GNG – Վրաստան, Squad 303 – Լեհաստան և այլ) հաքերների հետ»,- նշում է ԱԴԾ–ն։
ԱԴԾ-ն հնարավորություն ունի բացահայտելու կոնկրետ անձանց, կազմակերպություններին, ինչպես նաև իրական պատվիրատուներին, որոնք ներգրավված են ռուսական ենթակառուցվածքների վրա հաքերային հարձակումների մեջ և պատասխանատվության ենթարկել նրանց:
Ըստ ԱԴԾ–ի՝ Ռուսաստանի դեմ զանգվածային հաքերային հարձակումների համար ԱՄՆ-ն և նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցներն օգտագործում են Ուկրաինային: Ուկրաինական ցանցային ենթակառուցվածքի օգնությամբ Արևմուտքը կիրառում է կիբեռզենքի նոր տեսակներ։