Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի առանձնազրույցը
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի աշխատանքային այցը Երևան, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից:
Այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանում
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի այցը տարածաշրջանային է։ Մինչ Հայաստան գալը, նա այցելել էր Ադրբեջան։ Բույարի այցը մեր երկիր երկօրյա է` ապրիլի 12-13–ը։
Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: