ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնության բազմամարտում 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Առաջին տեղում են Թուրքիայի, իսկ երկրորդ և երրորդ տեղերում` Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Մրցումների եզրափակիչում օղակների վարժությունում հանդես կգան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ մարմնամարզիկները Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությանը նվաճել էին 2 ոսկի և 1 արծաթե մեդալ։ Թիմային ստուգատեսում Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն էր զբաղեցրել։