Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի

Սահմանվել են թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն և օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ապրիլի 11-ի հրամանով է նոր կարգը գործելու։
Նշվում է նաև, որ սահմանվել են թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն և օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Հավելենք, որ ԿԳՄՍՆ ենթակայության ներքո գործում է 21 թանգարան։
Նշենք, որ գործում է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։