Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Կառավարության նիստը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. գործադիրը հարգեց ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում գրանցված միջադեպին, ասաց, որ այն մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում` գնահատելու համար մեր գործողությունները պետական սահմանը պահպանության առնելու առումով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։