Իրանի նախագահը պատմության մեջ առաջին անգամ կդիմի պաղեստինցիներին

Էբրահիմ Ռայիսի. Արխիվային լուսանկար
Միջոցառման շրջանակում ելույթ կունենա նաև Գազայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի նախագահների պատմության մեջ առաջին անգամ պաղեստինցի ժողովրդին ուղերձ կհղի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Al-Resalah լրատվական պորտալի աղբյուրներին։
Ինչպես հայտնել է պորտալը, Իրանի նախագահն առաջին անգամ վաղը Գազայի հատվածում փառատոնի ժամանակ կդիմի պաղեստինցիներին։
Բախումներ Ալ-Աքսա մզկիթում, տուժել են տասնյակ պաղեստինցիներ. տեսանյութ
Նշվում է, որ միջոցառման շրջանակում կկայանա նաև Գազայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի ելույթը, որն առաջինը կլինի նախորդ տարվա վերջից ի վեր։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիրեզա Թանգսիրին էլ հայտնել է, որ ԻՀՊԿ–ի ՌԾՈւ–ն ի աջակցություն պաղեստինցիների Պարսից ծոցում և Կասպից ծովում մեծ շքերթ է անցկացնում։