ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ էին հայտնվել ապրիլի 9–ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացրել էինք, որ ապրիլի 9-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։