ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ Հայաստանում գտնվող Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ շրջել է Կոնդով, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից:
Ի դեպ, առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին:
Նախաձեռնության նպատակն է` պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։